Անգլիայում միլիոնատեր կնոջ սպանությունն ապշեցրել է հանրությանը
Անգլիայում միլիոնատեր կնոջ դաժան սպանությունն ապշեցրել է բնակիչներին։ 60-ամյա կինը սպանված է հայտնաբերվել Լանքաշիր կոմսությունում գտնվող շքեղ առանձնատանը, գրում է segodnya.ua-ն:
Կնոջ` բազմաթիվ վնասվածքներով մարմինը հայտնաբերվել է ոստիկանության կողմից: Վերջին անգամ նրան տեսել են Մանչեսթերում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ հինգշաբթի օրը։ Ահազանգել են կնոջ գործընկերները։
Այդ աղմկահարույց սպանությունը ցնցել է ողջ երկիրը, իսկ բնակիչները սարսափել են կատարվածից: Շատերն ասում են, որ տեղի ունեցածից հետո վախենում են դուրս գալ փողոց և բացել դռները:
Բնակիչների խոսքով` վերջին շրջանում թաղամասում մեծ թափ է ստացել հանցավորությունը, մասնավորապես` շատ են չարագործները, որոնք մեծ թվով թանկարժեք ավտոմեքենաներ են գողանում:
Ոստիկանությունն արդեն սկսել է հանցագործության հետաքննությունը, մահացածի առանձնատունը շրջափակվել է: Կնոջ դին կուղարկվի փորձաքննության` մահվան պատճառները պարզելու համար:










