Դամասկոսը ՄԱԿ-ին բողոքել է Թուրքիայի կողմից երկրի սահմանի պարբերական խախտումների վերաբերյալ
Պաշտոնական Դամասկոսը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի ղեկավարությանը դիմում է գրել՝ Թուրքիայի կողմից Սիրիայի սահմանի պարբերական խախտումների վերաբերյալ, տեղեկացնում է Интерфакс գործակալութունը:
«Էրդողանի ռեժիմի կողմից սահմանի չդադարող խախտումներն ուղղակի ագրեսիա են, ինչը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանն ու միջազգային նորմերին»,- ասված է Սիրիայի ԱԳՆ-ի ուղերձում:
«Հինգ տարիների ընթացքում թուրքական ռեժիմն ագրեսիվ գործողություններ է իրականացնում Սիրիայի դեմ և աջակցում է զինյալ խմբավորումներին, նպաստում աշխարհի տարբեր երկրներից եկող վարձկանների՝ Սիրիա մուտքին»,-նշված է փաստաթղթում։
Սիրիայի արտգործնախարարն Անկարայից պահանջել է անհապաղ դադարեցնել ագրեսիվ գործողություններն ընդդեմ սիրիացի ժողովրդի անվտանգության ու երկրի ինքնիշխանության, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել կատարել պարտավորություններն ու վերջ դնել թուրքական կողմի ագրեսիվ գործողություններին, որոնք սպառնում են տարածաշրջանի և աշխարհի անվտանգությանը։










