Հունաստանը մեղադրում է Թուրքիային մաքսանենգներին աջակցելու համար

10:34 • 18.01.16

Հունաստանի նախագահը մեղադրել է Թուրքիային՝ ներգաղթյալներին անօրինական ճանապարհով Եվրոպա ուղարկելու գործով զբաղվող հանցագործներին աջակցելու համար, փոխանցում է Deutsche Welle-ն։

 

«Ես մեծ անհանգստություն ունեմ, որ թուրք մաքսանենգները, որոնք տեղափոխում են մարդկանց, ստանում են իշխանությունների աջակցությունը: Նախևառաջ, նավահանգստային վարչակազմերը ձևացնում են, թե իրենց ոչինչ հայտնի չէ».- ասել է Պրոկոպիս Պավլոպուլոսը:
 

Նախագահի խոսքով` Հունաստանի իշխանություններն ապացույցներ ունեն։ Մաքսանենգների բիզնեսը «ստրկավաճառության նման մի բան» է, ընգծել է նախագահը, ում պաշտոնական այցը Գերմանիա սկսվում է հունվարի 18-ին:

 

Այցի ընթացքում նախատեսված է Պավլոպուլոսի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, ում միգրացիոն քաղաքականությունը Հունաստանի նախագահն անվանում է «խիզախ, սակայն հղի բարձր քաղաքական գնով»։

 

 

Հունաստանը մեղադրում է Թուրքիային մաքսանենգներին աջակցելու համար