Շնորհակալ եմ միլիոնավոր մարդկանց ոգեշնչելու համար. Օբաման շնորհավորել է կնոջը ծննդյան օրվա առթիվ
ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման հունվարի 17-ին նշել է ծննդյան 52-րդ տարեդարձը, ինչի կապակցությամբ նրան շնորհավորել է ամուսինը` Բարաք Օբաման:
«Շնորհավորում եմ առաջին տիկնոջը ծննդյան տարեդարձի առթիվ: Շնորհակալ եմ միլիոնավոր մարդկանց ոգեշնչելու համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Միացյալ Նահանգների ղեկավարը:
Շնորհավորական գրությանը կից նա հրապարակել է իր ու կնոջ համատեղ լուսանկարը:










