Իտալիայում փախստականների մասնակցությամբ նորաձևության ցուցադրություն է կայացել

15:41 • 18.01.16

Մալիից ու Գամբիայից ժամանած փախստականներն Իտալիայում մասնակցել են տղամարդկանց հագուստի նորաձևության ցուցադրությանը։

 

Ինչպես հայտնում է euromag.ru-ն, պոդիումով վստահ քայլող տղամարդիկ Իտալիա են ժամանել 2015թ. մայիսին` կատարելով բավական վտանգավոր ջրային ուղևորություն:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ նորաձևության ցուցադրությանը մասնակցել են 19-27 տարեկան երիտասարդներ, որոնք ներկայացրել են Աֆրիկայից ժամանած սկսնակ դիզայներների հագուստները:

 

Հայտնի է, որ փախստականների ու ներգաղթյալների համար Իտալիայում ստեղծվել է հատուկ ուսուցողական կենտրոն, որտեղ նրանք կարող են սովորել նորաձևության բնագավառում աշխատելու հմտություններն ու վերադառնալ հայրենիք` այնտեղ սեփական գործը հիմնելու համար:
 

Իտալիայում փախստականների մասնակցությամբ նորաձևության ցուցադրություն է կայացել