Մոսկվայում ընկերության նախկին աշխատակիցը սպանել է նախկին ղեկավարներին
Մոսկվայում կանաչապատող ընկերություններից մեկի նախկին աշխատակիցը սպանել է ընկերության տնօրենին ու փոխտնօրենին, Интерфакс գործակալությանը հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ երկուշաբթի ընկերության գրասենյակ է մտել նախկին աշխատակիցն ու մի քանի անգամ կրակել է որսորդական հրացանից: Ստացած վնասվածքներից տնօրենն ու փոխտնօրենը մահացել են:
Նախնական տվյալներով՝ հրաձգության պատճառը եղել է նրան աշխատանքից ազատելը։
Քննչական կոմիտեի աղբյուրը հայտնել է, որ դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը, մասնագետները զննում են դեպքի վայրը: Քննվում է քրեական գործ հարուցելու հարցը։
Հաղորդվում է, որ կրակողն արդեն ձերբակալված է:










