ԱՄՆ-ի գործարաններից մեկում մուսուլմաններին արգելել են նամազ անել
ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի Ariens Company ընկերության ղեկավարությունն արգելել է իր մուսուլման աշխատակիցներին աշխատանքային ժամերին նամազ անել` սպառնալով կարգազանցներին աշխատանքից հեռացնել:
Ինչպես հայտնում է The New York Daily News-ը, գործարանում կա 53 մուսուլման աշխատող, որոնց նախկինում թույլատրվում էր օրական 2 անգամ 5 րոպեով աղոթքի գնալ։ Սակայն այժմ կարգը փոխվել է, ինչը շատ է զայրացրել իսլամի հետևորդներին:
Սակայն երբ նրանք բողոքել են տնօրինությանը, այն նրանց է հանձնել աշխատանքից ազատման դիմումները։ Աշխատող մուսուլմանների կարծիքով՝ այն, ինչ տեղի է ունենում, լիակատար խտրականություն է:












