Փախստականները հացադուլ են հայտարարել Նորվեգիայի հյուսիսում
Փախստականները, այդ թվում՝ կանայք և երեխաներ, հացադուլ են սկսել Նորվեգիայի հյուսիսում գտնվող ճամբարում՝ Ռուսաստանի հետ սահմանին՝ բողոքելով թագավորությունից արտաքսման դեմ, հաղորդում է РИА Новости-ն:
Անցած հանգստյան օրերին մոտ 70 փախստական է բերվել երկրում գտնվող տարբեր ճամբարներից Ռուսաստանի հետ հարևան Ֆինմարկ շրջան՝ երկրից արտաքսման համար։
Նորվեգիայի իշխանությունները մերժել են թագավորությունում նրանց մնալու իրավունքը, բայց փախստականները պնդում են, որ չեն հասկանում մերժման պատճառները, վրդովված են իրենց նկատմամբ իշխանությունների վերաբերմունքից և որպես բողոքի նշան հացադուլ են հայտարարել:










