Ռուսաստանի պատվիրակությունը չի մասնակցի ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանին

11:27 • 18.01.16

Ռուսաստանի պատվիրակությունը չի մասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանին, հաղորդում է gazeta.ru-ն։

 

Այդ մասին հայտնել է ԱՊՀ և եվրասիական ինտեգրման հարցերով Պետդումայի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:

 

«Հունվարի նստաշրջանը մենք բաց կթողնենք»,- ասել է նա:

 

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռուսաստանի պատվիրակությունը չի մասնակցի 2016 թվականի ԵԽԽՎ առաջին նստաշրջանին, որը կանցկացվի Ստրասբուրգում հունվարի 25-29-ը:

 

Ռուսաստանի պատվիրակությունը չի մասնակցի ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանին