Թուրքիայում ոստիկանական մեքենա է պայթեցվել. կան զոհեր և վիրավորներ
Թուրքիայի Շըրնաք նահանգում գիշերը ճանապարհին տեղադրված պայթուցիկ սարքի միջոցով ոստիկանական զրահապատ մեքենա է պայթեցվել, տեղեկացնում է Hurriyet թերթի կայքը:
Պայթյունի հետևանքով վիրավորվել է 7 ոստիկան: Ուղղաթիռով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 3-ի կյանքը փրկել չի հաջողվել:
4 ոստիկաններ դեռ հիվանդանոցում են:
Թուրքական կողմի պնդմամբ՝ հարձակման պատասխանատուն Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունն (PKK) է:
Հարձակումից հետո ողջ գիշեր թուրք-քրդական բախումը շարունակվել է:
Հարձակում է իրականացվել նաև շրջանի ժանդարմերիայի հրամանատարության վրա: Քրդերն ինքնաձիգներով ու հրթիռանետերով են գործել։










