Թուրքական դպրոցին հասցված հրթիռային հարվածն իրականացվել է Սիրիայում ԻՊ-ի դիրքերից. Reuters
Ռազմական աղբյուրները հայտնում են, որ Թուրքիայի դպրոցներից մեկին հասցված հարվածը, ինչի հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, իրականացվել է Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերից, հայտնում է Reuters գործակալությունը։
Թուրք զինվորականները հայտնել են, որ պատասխան հարված են հասցրել ահաբեկիչների ուղղությամբ:
Ավելի վաղ հայտնի է դարձել հրթիռային հարվածի մասին, որը հասցվել է Քիլիս նահանգի դպրոցներից մեկին։
Հաղորդվել է 2 զոհի մասին, սակայն տեղի իշխանությունները հստակեցրել են, որ մահացել է դպրոցի մի աշխատակցուհի, ինչպես նաև վիրավորվել մի աշակերտուհի:










