Սիրիայի տարածքից արձակված արկերը պայթել են թուրքական դպրոցի մոտ. կան զոհեր (տեսանյութ)
13:24 • 18.01.16
Թուրքական Քիլիս նահանգի դպրոցներից մեկի մոտ Սիրիայից արձակված երեք արկ է պայթել:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberturk կայքը, պայթյունից երկու մարդ է զոհվել: Եվս երկուսը վիրավոր են:
Դեպքի վայր շտապօգնության բազմաթիվ մեքենաներ են ուղարկվել:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Placeholder










