Ստամբուլում ձյան պատճառով 130-ից ավելի չվերթ է չեղարկվել
Ստամբուլի օդանավակայաններում եղանակային պայմանների պատճառով 137 թռիչք է չեղարկվել։ Չեղարկվել են հիմնականում «Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերության չվերթները, տեղեկացնում է Haberport.com կայքը:
Ձյան առատ տեղումներն ուղեկցվում են մառախուղի պատճառով առաջացած ցածր տեսանելիությամբ:
Համապատասխան ծառայությունները փորձում են մաքուր պահել օդանավակայանների թռիչքուղիները՝ դրանց անխափան աշխատանքն ապահովելու համար:
Համաձայն օդերևութաբանների կանխատեսումների՝ եղանակային նման պայմանները շարունակվելու են նաև վաղը։










