ԻՊ-ը կրկնակի կրճատում է գրոհայինների աշխատավարձերը. The Independent
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հրաման է արձակել, որի համաձայն իր գրոհայինների աշխատավարձերը կրկնակի կրճատվում են, գրում է բրիտանական The Independent թերթը։
Փաստաթուղթը հրապարակել է այսպես կոչված «Իսլամական պետության գանձարանը», որը գտնվում է սիրիական Ռաքքա քաղաքում:
«Բացառիկ հանգամանքների հետևանքով, որոնց բախվում է «Իսլամական պետությունը», որոշվել է կիսով չափ կրճատել աշխատավարձերը, որոնք վճարվում են բոլոր մոջահեդներին, և ոչ մեկ չի կարող ազատվել այդ որոշումից՝ անկախ նրա պաշտոնից»,- ասված է խմբավորման հրապարակած փաստաթղթում։
![]()










