Հինգ տարվա ընթացքում մարդկության կեսն աղքատացել է 1 տրիլիոն դոլարով. զեկույց

10:09 • 18.01.16

Ավելի քան 3,6 միլիարդ մարդու՝ Երկրի բնակչության աղքատ կեսի ընդհանուր կարողությունը 2010 թվականից ի վեր նվազել է ավելի քան 1 տրիլիոն դոլարով: Նման տվյալներ է պարունակում աղքատության դեմ պայքարին նվիրված Oxfam ոչ առևտրային կազմակերպության զեկույցը, հաղորդում է gazeta.ru-ն:

 

Նշվում է, որ նույնչափ կարողություն ունեն ընդհանուր առմամբ աշխարհում 62 ամենահարուստ մարդիկ: Նրանց կապիտալն այդ նույն ժամանակահատվածում ավելացել է 1, 76 տրիլիոն դոլարով։

 

2010 թվականին նույնչափ գումար, որքան ուներ մարդկության աղքատ կեսը, ունեին 388 ամենահարուստ մարդիկ:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ 2016 թվականին աշխարհում ամենաապահովված մարդկանց 1 տոկոսի ընդհանուր կարողությունն առաջին անգամ կարող է ավելի մեծ լինել, քան մոլորակի մնացած բնակիչների 99 տոկոսի ընդհանուր կարողությունը։

 

Հինգ տարվա ընթացքում մարդկության կեսն աղքատացել է 1 տրիլիոն դոլարով. զեկույց