Թրամփը հպարտացել է Աստծո հետ ունեցած լավ հարաբերություններով
ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող գործարար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այն ժամանակաշրջանը, երբ իր անձնական կյանքը հասարակության սեփականությունն էր, անցյալում է մնացել։
Նման կարծիք նա հայտնել է CNN հեռուստաընկերության եթերում՝ պատասխանելով իր սկանդալային անցյալի մասին հարցին: Գործարարի խոսքով՝ այժմ ինքն արդար կենսակերպ է վարում:
«Ես ապրում եմ բոլորովին այլ կյանքով, ոչ այնպիսին, ինչպես հավանաբար շատերը պատկերացնում են: Ես խոսում եմ վերջին տարիների մասին։ Ես ճիշտ եմ ապրում, և դա ինձ մոտ ստացվում է: Ես լավ հարաբերություններ ունեմ Աստծո հետ»,-ասել է Թրամփը:
Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի խոշորագույն շինարարական ընկերության ղեկավարն է, ինչպես նաև հյուրանոցների ու խաղատների համաշխարհային ցանցի սեփականատեր: Գործարարը համարվում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին հավակնող հանրապետականների ֆավորիտը։
2005 թվականի հունվարին գործարարն ամուսնացել է սլովենացի սուպերմոդել Մելանյա Կնաուսի հետ: Այդ ամուսնությունը երրորդն էր նրա կյանքում:
Ավելի վաղ՝ 1977-1993 թվականներին, նա ամուսնացած է եղել մարզուհի, ֆոտոմոդել Իվանա Զելնիկովա-Թրամփի հետ: 1994-ին գործարարն ամուսնացել է դերասանուհի Մարլա Մեյփլզի հետ, 4 տարի անց նրանք ամուսնալուծվել են։










