Կատալոնիան անկախության հանրաքվեի հարցով Իսպանիայի իշխանություններին է դիմել 17-րդ անգամ
Իսպանիայի Կատալոնիա երկրամասի իշխանությունները 17-րդ անգամ դիմել են Իսպանիայի իշխանություններին՝ ինքնիշխանության հարցով հանրաքվե անցկացնելու խնդրանքով:
Russia Today-ը հայտնում է, որ համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Կատալոնիայի նոր արտգործնախարար Ռաուլ Ռոմևան: Պաշտոնյան նշել է, որ իրենց՝ Կատալոնիայի իշխանություններին, «ոչ ոք չի լսում»:










