Լոնդոնում բացվել է Մերիլին Մոնրոյի հազվագյուտ դիմանկարների ցուցահանդեսը (լուսանկարներ)
Լոնդոնի Little Black Gallery ցուցասրահում բացվել է Հոլիվուդի լեգենդ Մերիլին Մոնրոյի գեղեցիկ ու բացառիկ դիմանկարների ցուցահանդեսը:
Marie Claire-ը հայտնում է, որ ցուցահանդեսն անվանված է «Ջենթլմենները նախընտրում են շիկահերներին»՝ Մոնրոյի ամենահայտնի ֆիլմերից մեկի վերնագրով:
Ներկայացված են հիմնականում Միլթոն Գրինևի և Դագլաս Քըրքլանդի աշխատանքները, որոնք Մոնրոյին լուսանկարել են 1950-ականներին:























