«Աերոֆլոտը» երեքշաբթի 28 ավիաչվերթ է չեղարկել` ձյան և ձնաբքի պատճառով

09:26 • 19.01.16

«Աերոֆլոտ» ավիաընկերությունը 28 ավիաչվերթ է չեղարկել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից՝ վատ եղանակի, ձյան և ձնաբքի պատճառով, հաղորդում է РИА Новости-ն։

 

«Չեղարկված չվերթների ուղևորները կտեղափոխվեն հետագա չվերթներով»,- ասված է ավիաընկերության կայքում տեղադրված հաղորդագրությունում:

 

Նաև նշվում է, որ երեքշաբթի օրը «Շերեմետևոյից» թռիչքի ժամանակը փոխվել է 8 ավիաչվերթի համար:

 

«Ուղևորները տեղեկանում են փոփոխությունների մասին Call կենտրոնի միջոցով, գրանցման համար ժամանողները կապահովվեն անհրաժեշտ ամենով՝ Դաշնային ավիացիոն կանոններին համապատասխան և «Աերոֆլոտի» չափանիշների համաձայն»,- ասված է հաղորդագրությունում:

 

«Աերոֆլոտը» երեքշաբթի 28 ավիաչվերթ է չեղարկել` ձյան և ձնաբքի պատճառով