Ավստրիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել փախստականների թվի կրճատմանը
Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստյան Կուրցը կոչ է անում միջոցներ ձեռնարկել, որոնք կսահմանափակեն երկիր ժամանող փախստականների թիվը։ Նրա խոսքով` նախորդ տարվա իրավիճակը, երբ Ավստրիան ընդունեց մոտ 90.000 մարդ, չպետք է կրկնվի ընթացիկ տարում, փոխանցում է Deutsche Welle-ն:
Քաղաքական գործիչը նշել է, որ նման քանակությամբ ներգաղթյալները ծանրաբեռնում են երկիրը, այդ պատճառով էլ անհրաժեշտ է առավելագույն շեմ սահմանել։
Նախարարի կարծիքով` ևս մի խնդիր է այն, որ ապաստան փնտրողների մեծամասնությունը դիմում են ներկայացնում միայն որոշակի երկրներում՝ այնպես, ինչպես Ավստրիայում, Գերմանիայում կամ Շվեդիայում: Նա հավելել է, որ եթե հիմա ԵՄ-ի երկրները սկսեն փակել իրենց սահմանները կամ հաստատեն վերին նշաձողը, դա կարող է խթան դառնալ Եվրոպայում խնդիրների լուծման համար:
Հունվարի 16-ին Ավստրիան ժամանակավորապես դադարեցրել է Շենգենյան համաձայնագրի գործունեությունը` փախստականների հոսքի պատճառով:










