Կամբոջայում որոնում են մարդուն, ով ֆոտոշոփով վարչապետի կնոջը պատկերել է լայն բացված ոտքերով
Կամբոջայի ոստիկանությունը դիմել է Ինտերպոլին, որպեսզի կառույցը ձերբակալի օգտատիրոջը, ով «անհարգալից» վերաբերմունք է դրսևորել այդ երկրի վարչապետի կնոջ հանդեպ:
Սոցցանցերում է հայտնվել վարչապետ Հուն Սենի կնոջ՝ Բուն Ռանիի լուսանկարը արձակուրդից, որում նրա ոտքերը «չռված են»: Ըստ այդ երկրի իշխանությունների՝ այս կերպ վնաս է հասցվում կնոջ պատվին ու արժանապատվությանը:
Պահպանողական Կամբոջայում այդ դիրքը համարվում է շատ անպատվաբեր կնոջ համար: Երկրի իշխանությունները պարզել են, որ դա ոմն Հաքնուման Լյունի ձեռքի գործն է, ով ապրում է արտասահմանում:
Տարածումից ու աղմուկից հետո լուսանկարը հեռացվել էր:










