Չեռնոգորիան առաջադրել է արտգործնախարարին որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու
Չեռնոգորիան (Մոնտենեգրո) պաշտոնապես առաջադրել է երկրի արտգործնախարար Իգոր Լուկշիչին որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու, հաղորդում է gazeta.ru-ն։
Միջազգային կազմակերպությանն ուղղված Չեռնոգորիայի կառավարության նամակում ընդգծվում է, որ Լուկշիչն ունի անհրաժեշտ հմտությունները, որակներն ու փորձը գլխավոր քարտուղարի աշխատանքը կատարելու համար:
2007 թվականից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Բան Կի Մունի լիազորություններն ավարտվում են դեկտեմբերի 31-ին, նրան պետք է փոխարինի մեկ այլ քաղաքական գործիչ։
Ներկայում Չեռնոգորիայից բացի երկու երկիր է առաջադրել իր թեկնածուներին՝ Խորվաթիայի արտգործնախարար Վեսնա Պուսիչը և Մակեդոնիայի նախկին արտգործնախարար Սրջան Քերիմը:
Նախնական տեղեկատվության համաձայն՝ թեկնածությունները կքննարկվեն հուլիսից ոչ ուշ։










