Երևանի Արաբկիր փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 67-ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով, որսորդական հրացան և երկտող. shamshyan.com

20:52 • 19.01.16

Այսօր ժամը 15:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր փողոցի տներից մեկում տղամարդու դի կա:


Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։


Ոստիկաններն ու քննիչները նշված տան լոգարանում հայտնաբերել են տանտիրոջ` 67-ամյա Հ. Փ.-ի դին` գլխի մասում հրազենային վնասվածքով: Դիակի վրա հայտնաբերվել է նաև որսորդական հրացան, իսկ ննջարանում հայտնաբերվել է երկտող, որտեղ գրված է. «Անում եմ գիտակցորեն, ոչ ոք մեղավոր չէ: Այլընտրանք չունեմ, քոռանում եմ»:


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Երևանի Արաբկիր փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 67-ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով, որսորդական հրացան և երկտող. shamshyan.com