Էստոնիայի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյային կասկածել են պետական միջոցներով կոշիկ գնելու համար

17:39 • 19.01.16

Էստոնիայի Կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հատուկ խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Արթուր Տալվիկը ներքին գործերի նախարար Հաննո Պևկուրին դիմում է ուղարկել՝ ոստիկանության և սահմանային հսկողության դեպարտամենտում պետական միջոցների և իշխանության չարաշահման առնչությամբ, հաղորդում է interfax.ru-ն:

 

Ինչպես հայտնել է Տալվիկը, իր տեղեկությունների համաձայն՝ ոստիկանության և սահմանային հսկողության դեպարտամենտի ղեկավար Էլմար Վահերը 2015 թվականի վերջին ծառայողական վարկային քարտով Տալլինի օդանավակայանում 139,41 եվրոյով կոշիկ է գնել և 299 եվրոյով ականջակալներ:

 

Վահերը բացատրել է, որ կոշիկների գումարը նա պետությանը վերադարձրել է դեռ անցած տարվա դեկտեմբերին, իսկ ականջակալները ստացել է դեպարտամենտի ղեկավարությունը։

 

Տալվիկը, սակայն, այդ պատմությունը կասկածելի է անվանել, քանի որ ոստիկանության աշխատակիցը, ով հրաժարվել է հաստատել իր ղեկավարի ելք արված գումարի հաշվետվությունը, անմիջապես հեռացվել է:

 

Էստոնիայի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյային կասկածել են պետական միջոցներով կոշիկ գնելու համար