Մահացել է ֆրանսիացի հայտնի գրող Միշել Տուրնյեն
Ֆրանսիայում կյանքի 92-րդ տարում մահացել է հայտնի գրող Միշել Տուրնյեն` ֆրանսիական գրականության դասականը, գրում է rosbalt.ru-ն:
Գրողը մեծացել է Շուազել վայրում` Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանում: Նրա մահվան մասին հայտնել են հարազատները:
Տուրնյեն ծնվել է 1924-ին Փարիզում, աշխատել է որպես լրագրող Radio France-ում և Europe 1-ում, Le Monde և Le Figaro թերթերում: Զբաղվել է գերմաներենից թարգմանություններով։
Իր առաջին վեպը՝ Vendredi ou les Limbes du Pacifique, գրողը հրատարակել է 1967-ին: Երեք տարի անց նա ստացել է Գոնկուրի մրցանակ, սակայն՝ մեկ այլ ստեղծագործության համար:










