Նիդեռլանդներում ընդդեմ փախստականների բողոքի ակցիա է անցկացվել (լուսանկարներ)

08:56 • 19.01.16

Նիդեռլանդների Հես քաղաքում հատուկ նշանակության ջոկատները ցրել են ընդդեմ փախստականների ընդունման կենտրոնի շինարարության ցույցը, գրում է Газета-ն:

 

Նշվում է, որ բողոքի ակցիան սկսվել է քաղաքային խորհրդի նիստի հետ միաժամանակ։ Նախ այն անցկացվել է հանգիստ մթնոլորտում, սակայն որոշ ժամանակ անց ամբոխը սկսել է բարձրաձայն կարգախոսներ բղավել։ Ցուցարարները սկսել են նաև հրավառելիք վառել և ձու նետել համայնքի շենքի վրա:

 

Իրավապահ մարմինների աշխատակիցները կանչել են հատուկ նշանակության ջոկատ, որը տարհանել է քաղաքապետարանի աշխատակիցներին: Նրանք շարունակել են իրենց աշխատանքն այլ վայրում:

 

Ձերբակալությունների մասին տեղեկություններ չկան:

 

Լրատվամիջոցների տեղեկություններով` քաղաքի իշխանությունները ցանկանում են կենտրոն կառուցել մոտ 500 փախստականների ընդունման համար: Տեղի բնակիչների կարծիքով` դա չափազանց շատ է: Քաղաքի բնակչությունը կազմում է 28.000 մարդ:

Նիդեռլանդներում ընդդեմ փախստականների բողոքի ակցիա է անցկացվել (լուսանկարներ)