Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց տղամարդը
Ճապոնական Նագոյա քաղաքի հիվանդանոցում 112 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը, հայտնել է երկրի առողջապահության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը:
Լրատվամիջոցները հայտնում են, որ երկարակյացի անունը եղել է Յասուտարո Կոյդե: Նա ծնվել է 1903թ. մարտի 13-ին Ֆուկուի պրեֆեկտուրայում: Տղամարդը հոսպիտալացվել էր սրտի քրոնիկ հիվանդության պատճառով, փոխանցում է РИА Новости-ն:
Ճապոնիայի ամենատարեց տղամարդ է այժմ համարվում Տոկիոյում բնակվող 111-ամյա Մասամիցու Յոսիդան:










