Արգենտինայի որոշ լողափեր փակ են՝ օձերի «գրոհի» պատճառով

09:57 • 19.01.16

Բուենոս Այրեսի մոտակայքում գտնվող և զբոսաշրջիկների շրջանում հայտնի լողափերը փակ են՝ թունավոր օձերի հարձակման պատճառով, գրում է BBC-ն:

 

Իշխանությունների համաձայն` օձերին հայտնաբերել են ջրաշուշանների տակ, որոնք բերել են հոսանքները երկրի հյուսիս-արևելքում վերջերս տեղի ունեցած հեղեղումների հետևանքով:

 

Զբոսաշրջիկներին և մյուս հանգստացողներին խորհուրդ են տվել չլողալ Կիլմեսի լողափերում և այդ շրջանում վրաններ չտեղադրել:
 

Ավելի վաղ փակվել են Ռոզարիո քաղաքի լողափերը։ Տեղի բնակիչները բազմաթիվ վտանգավոր կենդանիներ են նկատել այդ շրջանում։

 

 

Արգենտինայի որոշ լողափեր փակ են՝ օձերի «գրոհի» պատճառով