Fox-ը պաշտոնապես հայտնել է «Փախուստ բանտից» հեռուստասերիալի նոր եթերաշրջանի մասին

19:59 • 19.01.16

Ամերիկյան Fox հեռուստաընկերությունը պաշտոնապես ազդարարել է  «Փախուստ բանտից» հեռուստասերիալի շարունակության նկարահանումների մեկնարկը:

Ինչպես հաղորդում է deadline.com-ը` նոր սերիաներում կրկին վերամիավորվելու են Ուենթվորթ Միլերն ու Դոմինիկ Փյորսելը` եղբայրներ Մայքլի և Լինկոլնի դերերում:  

Fox-ը սերիալի շարունակության մասին առաջին անգամ հայտնել էր 2015-ի օգոստոսին` նշելով, որ նոր եթերաշրջանը բաղկացած կլինի 8-10 սերիաներից: Նշվում է, որ հանդիսատեսը նոր եթերաշրջանում կտեսնի նաև նախորդ եթերաշրջանների դերասաններին:

 

 

Fox-ը պաշտոնապես հայտնել է «Փախուստ բանտից» հեռուստասերիալի նոր եթերաշրջանի մասին