«Руки вверх» խմբի մեներգիչը 40 անգամ շնորհակալություն է հայտնել ռուս ռադիոհաղորդավարներին

14:05 • 19.01.16

2000-ական թվականների ամենահայտնի փոփ խմբերից մեկի` «Ռուկի վվերխի» («Руки вверх») մեներգիչ Սերգեյ Ժուկովը 40 անգամ շնորհակալություն է հայտնել Տյումենի «Диполь.фм» ռադիոալիքի հաղորդավարներին, որոնք 3 ժամ շարունակ եթերով դրել են խմբի «Королева красоты» երգը:

 

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, այս քայլից հուզված` երգիչը որոշել է իր երախտագիտությունը հայտնել տյումենցի ռադիոհաղորդավարներին։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ հունվարի 12-ին «Կոնտորա» առավոտյան ռադիոշոուի հաղորդավարները խմբի տվյալ երգի մասնակցությամբ փորձարկել են նոր ձևաչափ, որի շրջանակներում 3 ժամ շարունակ դրել են նույն երգը։

 

Հետագայում պարզվել է, որ ինքնատիպ փորձարկումն անցկացվել էր առանց ռադիոկայանի տնօրինության իմացության։

 

 

«Руки вверх» խմբի մեներգիչը 40 անգամ շնորհակալություն է հայտնել ռուս ռադիոհաղորդավարներին