Սաակաշվիլին վստահեցրել է, որ մտադիր չէ Ուկրաինայի վարչապետ դառնալ
Ուկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր չէ զբաղեցնել վարչապետի աթոռը: Այդ մասին նա ասել է Խարկովում Հակակոռուպցիոն համաժողովի ընթացքում՝ պատասխանելով լրագրողների հարցին, գրում է Комсомольская правда-ն:
«Ես նրա համար եմ այստեղ ելույթ ունենում, քանի որ ինձ ոչինչ հարկավոր չէ: Մենք ցանկանում ենք ուղի հարթել նոր սերնդի համար, ովքեր կարող են ամեն ինչ փոխել»,- ասել է Սաակաշվիլին:
Բացի այդ, նրա խոսքով, Ուկրաինային մեծ ապագա է սպասվում, որը կապված է բարեփոխումների հետ:
«Բոլորը պետք է պատրաստ լինեն նրան, որ Ուկրաինան կլինի ամենաարագ զարգացող երկիրը Եվրոպայում, ես դրանում վստահ եմ: Ուկրաինան կլինի բարեփոխումների մոդել»,- նշել է Օդեսայի նահանգապետը:










