Սաակաշվիլին համացանցում տեղադրել է Դոնբասում ուկրաինական զորքերի տեղակայման վերաբերյալ գաղտնի տեղեկություններ (տեսանյութ)
Ուկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին սկանդալի կենտրոնում է հայտնվել՝ համացանցում Դոնբասում ուկրաինական ուժերի տեղակայման մասին գաղտնի տեղեկություն հրապարակելու պատճառով, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ ТСН-ին հղումով։
Սաակաշվիլին մեկնել է, ինչպես պաշտոնական Կիևն է ասում, հակաահաբեկչական գործողությունների գոտի։ Այնտեղ նա այցելել է մարտիկներին, նկարել ու համացանցում է տեղադրել ուկրաինական անցակետերը և անգամ՝ քարտեզ:
«Այդ տեղեկատվությունն արդեն ակտիվորեն տարածվում է անջատողականներին պատկանող կայքերում: Սաակաշվիլիի հրապարակած տեսանյութում կա ամեն ինչ. տեղանքը, գաղտնի դիտակետը և անգամ՝ հրամանատարների մեկնաբանությամբ օպերատիվ քարտեզը: Զինյալների դեմքերը բաց են»,-ասված է հաղորդագրության մեջ:
Զինվորականներին զայրացրել է Սաակաշվիլիի արարքը:
«Տեսանկարահանել բոլոր անցակետերը, որոնք մենք պաշտպանում ենք, մեր մարտիկների դեմքերն ու տեղադրել համացանցում՝ դա պարզապես բարձր «պրոֆեսիոնալիզմի» դրսևորում է։ Դրանից հետո մեր տղաները համացանցում կարդացել են անջատողականների սպառնալիքները»,-տեսախցիկի առաջ հայտարարել է մարտիկը: Նրա և նրա ծառայակից ընկերների դեմքերը, սակայն, փակված են եղել։
Відразу скажу - дуже вразила дисципліна і бойовий дух наших бійців. Тим більше образливі і неприйнятні умови, в яких вон...
Posted by Mikheil Saakashvili on Thursday, January 14, 2016










