ՄԱԿ-ը չի կարողացել հումանիտար օգնություն հասնել Սիրիա` օդանավակայանում ընթացող մարտերի պատճառով
ՄԱԿ-ի ինքնաթիռներին չի հաջողվել հումանիտար օգնություն հասցնել Սիրիայի Դեյր Էլ Զոր` քաղաքի օդանավակայանի շրջանում ընթացող կատաղի մարտերի պատճառով:
Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը` այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆարհան Հակը:
Նրա խոսքով` ՄԱԿ-ում լրջորեն անհանգստանում են գրոհայիններով շրջապատված քաղաքում տիրող իրավիճակի համար, որտեղ 200 000 մարդ է բնակվում:
Նա նաև նշել է, որ քաղաքում հացի բաժանման աշխատանքներ են ընթանում, բայց հացի պաշարները «շատ սահմանափակ են»:










