Ապարանի տարածաշրջանում բուք է, դժվարանցանելի են Վեդի-Լուսաշող, Վարդենիս-Այրք, Ծովակ-Աղբրաձոր ճանապարհները

22:07 • 19.01.16

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ի ժամը 21.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:


Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Այրք-Վերին Շորժա, Այրք-Ներքին Շորժա ավտոճանապարհները:


Դժվարանցանելի են Վեդի-Լուսաշող, Սոթք-Քարվաճառ, Մադինա-Վերին Գետաշեն,  Վարդենիս-Այրք, Ծովակ-Աղբրաձոր ավտոճանապարհները:

 

Ապարանի տարածաշրջանում բուք է, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում:

 

ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում իրականացվում են ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը փակ է: Մինչ երթևեկության վերականգնումը՝ առաջարկվում է օգտվել Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող ճանապարհից (գրունտային):

 

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

 

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

 

 

Ապարանի տարածաշրջանում բուք է, դժվարանցանելի են Վեդի-Լուսաշող, Վարդենիս-Այրք, Ծովակ-Աղբրաձոր ճանապարհները