Աֆղանստանում ՌԴ դեսպանատան մոտ պայթյուն է որոտացել
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ ուժգին պայթյուն է որոտացել, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Հաղորդվում է, որ դեսպանատան մոտ ականապատված ավտոմեքենա է պայթեցվել:
Նախնական տվյալներով՝ կան տուժածներ:
Ավելի վաղ հաղորդվել էր Աֆղանստանում Իտալիայի դեսպանատան տարածքում տեղի ունեցած պայթյունի մասին։










