Մահապատժի ենթարկված ան-Նիմրն ահաբեկիչ էր, այլ ոչ քարոզիչ. Սաուդյան Արաբիայի ԱԳՆ
Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադիլ ալ-Ջուբեյրը հերքել է մեղադրանքն այն մասին, որ մահապատժի ենթարկված Նիմր ան-Նիմրը եղել է իսլամի քարոզիչ և կապ չի ունեցել ահաբեկչության հետ, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
«Նիմր ան-Նիմրն ահաբեկիչ է, այլ ոչ կրոնական գործիչ»,- հայտարարել է Ջուբեյրը CNN-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ան-Նիմրը հավաքագրել, ուղղորդել, ֆինանսավորել ու զինել է ահաբեկիչներին, որոնք դավադրություններ են կազմակերպել և մասնակցել են ահաբեկչական հարձակումների, ինչի հետևանքով զոհվել են անվտանգության ուժերի որոշ ներկայացուցիչներ։
Շիա հոգևորական ան-Նիմրը հայտնի է որպես իշխող Ալ-Սաուդների դինաստիայի ակտիվ հակառակորդ, սակայն շատ դիտորդների կարծիքով՝ նա բռնության կոչ չի արել։
Ան-Նիմրը ձերբակալվել էր 2012 թվականին և մահապատժի էր ենթարկվել 2016 թվականի հունվարին։ Դրանից հետո խզվել էին Էր-Ռիադի և Թեհրանի հարաբերությունները։










