Բացարձակ սուտ է, թե Հայաստանում ուռուցքներից հիվանդացությունը և մահացությունը առաջին տեղում է. նախարար

13:17 • 20.01.16

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում պատասխանելով հարցին, թե լուրեր են շրջանառվում, որ Հայաստան են ներկրվել մեծ քանակությամբ հակաուռուցքային դեղեր, ասաց, որ ճիշտ է, բայց ժխտեց այն տեղեկությունը, որ Հայաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում ուռուցքներից մահացության դեպքերով. «Դա բացարձակ սուտ է»:


«Կան Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված թվեր և նույնիսկ եվրոպական երկրները, որոնք 2004 թվականից հետո են դարձել ԵՄ անդամներ, նրանց ցուցանիշն ավելի բարձր է, քան՝ Հայաստանինը: Ինչ վերաբերում է դեղորայքին, այո՛, այդպիսի դեղորայք, որը շատ արդյունավետ դեղորայք է, ներկրվել է հումանիտար ճանապարհով և արդեն իսկ բաշխում է կատարվել բոլոր ուռուցքաբանական հիվանդանոցներում»,- նշեց նախարարը:


Արմեն Մուրադյանն ասաց, թե խոսքը «Ավաստին» դեղամիջոցի մասին է. «Շուրջ 1000 հատ վերաբաշխում ենք կատարել,  կարծում եմ, որ այն իր նպատակին պետք է հասնի»:

Բացարձակ սուտ է, թե Հայաստանում ուռուցքներից հիվանդացությունը և մահացությունը առաջին տեղում է. նախարար