Մարիա Գևորգյանը դարձել է Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի կանանց 71-րդ առաջնության չեմպիոն

21:49 • 20.01.16

Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի կանանց 71-րդ առաջնության չեմպիոնը Մարիա Գևորգյանն է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 9 հնարավորից այս շախմատիստուհին հավաքեց  8,5 միավոր:

Կանանց առաջնության վերջին տուրում հաղթեցին Արմինե Բաբայանը եւ Նարինե Գասպարյանը: Ոչ-ոքի է գրանցվել Աննա Հայրապետյան-Սիրանուշ Ղուկասյան  եւ Աննա Սարգսյան-Արփինե Գրիգորյան պարտիաներում:

Տղամարդկանց 76-րդ առաջնության 8-րդ տուրից հետո 6,5 միավորով առաջատարը Զավեն Անդրիասյանն է: Ռոբերտ Հովհաննիսյանն ունի  6 միավոր: Այս տուրում հաղթել են Նորայր Թորոսյանը, Կարեն Գրիգորյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը: Ոչ-ոքի  ավարտվեցին Արման Փաշիկյան-Մանուել Պետրոսյան, Զավեն Անդրիասյան-Տիգրան Պետրոսյան, Հովհաննես Գաբուզյան-Ռոբերտ Հովհաննիսյան պարտիաները:

Տղամարդկանց առաջնության չեմպիոնը հայտնի կդառնա 3 տուր հետո:

Մարիա Գևորգյանը դարձել է Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի կանանց 71-րդ առաջնության չեմպիոն