Փրկարարները 3 կմ ոտքով անցնելով՝ հիվանդանոց են տեղափոխել թոքաբորբով հիվանդ 2-ամյա երեխային. Shamshyan.com

17:09 • 20.01.16

 

Արագածոտնի մարզում հունվարի 20-ին՝ ժամը 11:40-ի սահմաններում, Ծաղկահովիտ գյուղի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչություն և հայտնել են, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղից ահազանգ է ստացվել հիվանդանոց, որ 2-ամյա մի երեխա արդեն մի քանի օր է՝ ջերմում է և անհրաժեշտ է, որպեսզի նրան տեղափոխեն հիվանդանոց, սակայն, քանի որ ճանապարհն անանցանելի է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

 

Գործել թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր «Բուռան»-ով նախ՝ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Միրաք գյուղի վարչական շրջանի սկզբնամասից երեխային և նրա մորը՝ Կարինե Իբոյանին 3 կմ տեղափոխել են մայրուղում սպասող շտապ օգնության ավտոմեքենայի մոտ, որտեղ բժիշկները Ծաղկահովիտի բժշկական կենտրոնի տնօրեն Ազատ Ղուկասյանի գլխավորությամբ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, իսկ հետո շտապ օգնության մեքենան երեխային ու մորը տեղափոխել է Ապարանի բժշկական կենտրոն:

 

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուրում։


 

Փրկարարները 3 կմ ոտքով անցնելով՝ հիվանդանոց են տեղափոխել թոքաբորբով հիվանդ 2-ամյա երեխային. Shamshyan.com