Հոլիվուդյան աստղը մարդ է փրկել այրվող մեքենայից

12:53 • 20.01.16

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջեյմի Ֆոքսը, ով գլխավոր դերերից մեկն է խաղացել Քվենթին Տարանտինոյի «Ազատագրված Ջանգոն» ֆիլմում, հերոսական արարք է գործել իրական կյանքում:

 

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, նա փրկել է վթարի ենթարկված մեքենայի վարորդին` նրան դուրս հանելով այրվող փոխադրամիջոցից: Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 18-ի երեկոյան` Ֆոքսի տան դիմաց։ Աղբյուրը մանրամասնում է, որ վարորդը, ըստ ամենայնի, կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով մեքենան մի քանի անգամ շրջվել է և այրվել:

 

Օսկարակիր դերասանի խոսքով՝ ինքն աղմուկ է լսել, դուրս է եկել փողոց  ու տեսել հրդեհվող մեքենան։ Վախենալով, որ այն շուտով կպայթի` Ֆոքսը մոտ է վազել, վարորդին դուրս բերել մեքենայից և մի քանի մետր այն կողմ տարել: Դրանից հետո տուժածը բազմաթիվ վնասվածքներով ու այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել:

 

Նշենք, որ Ջեյմի Ֆոքսն այն քիչ սևամորթներից է, ով արժանացել է հեղինակավոր «Օսկար» մրցանակի` «Ռեյ» ֆիլմի համար։


 

Հոլիվուդյան աստղը մարդ է փրկել այրվող մեքենայից