Ֆրանսիայում եռապատկվել են մուսուլմանների դեմ իրականացվող հանցագործությունները

10:03 • 20.01.16

Ֆրանսիայում նախորդ տարվա ընթացքում մուսուլմանների դեմ ատելության հողի վրա իրականացված հանցագործությունների քանակն աճել է 3 անգամ, գրում է BBC-ն:

 

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնովը հայտարարել է, որ տեղի է ունեցել մոտ 400 նման հարձակում, այն դեպքում, երբ 2014-ին գրանցվել է 133 հարձակում:

 

Հարձակումների գրեթե կեսը տեղի է ունեցել նախորդ տարվա հունվարին Փարիզում Charlie Hebdo երգիծական ամսագրի վրա հարձակումից հետո, որի հետևանքով մահացել էր 17 մարդ:

 

Այժմ պահպանվում է անհանգստություն, որ մուսուլմանների հանդեպ հարձակումները կհաճախակիանան Փարիզում նոյեմբերյան ահաբեկչություններից հետո: Միևնույն ժամանակ, հակասեմական հարձակումները Ֆրանսիայում նախորդ տարի աննշան նվազել են, նշել է Կազնովը:

 

Նախարարի խոսքով` գրանցվել է նաև մոտ 800 հարձակում քրիստոնեական աղոթավայրերի և գերեզմանների վրա։

 

Ֆրանսիայում եռապատկվել են մուսուլմանների դեմ իրականացվող հանցագործությունները