Երևանում վրաերթի ենթարկված 14-ամյա աղջիկը մահացել է հիվանդանոցում
Հունվարի 18-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Արմավիր քաղաքի բնակիչ, 14-ամյա Շուշանիկ Իսպիրյանը, այս Tert.am–ի հետ զրույցում ասացին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից։
Հիշեցնենք, որ աղջկան վրաերթի ենթարկած վարորդը, ով նրան թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել էր փախուստի, հայտնաբերվել էր ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցների կողմից:










