Հունաստանում նավաստիները գործադուլ են անում
PNO ծովագնացների համահունական ֆեդերացիան 48-ժամանոց գործադուլ է անում՝ բողոքելով երկրում խիստ տնտեսման միջոցների դեմ։
Հաղորդվում է, որ հունվարի 20-ին և 21-ին բոլոր նավերը մնալու են նավահանգիստներում, կղզիների հետ հաղորդակցությունը դադարեցվելու է, գրում է korrespondent.net-ը։
Նավաստիները բողոք են հայտնում կենսաթոշակային և սոցիալական ապահովագրության համակարգերը բարեփոխելու կառավարության պլանների դեմ: Նրանք դեմ են ծովագնացների ապահովագրության հիմնադրամը վերացնելու կառավարության մտադրություններին։
Արհմիությունը կառավարության պլաններն անվանել է «սոցիալական ապահովագրության համակարգի ամբողջական ոչնչացում»։
PNO-ի հայտարարությունում նշվում է բողոքի ակցիաներն ընդլայնելու մտադրության մասին:










