Հիլարի Քլինթոնի տասնյակ էլեկտրոնային նամակներ գաղտնի տեղեկություններ են պարունակել. Fox News
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տասնյակ էլեկտրոնային նամակներ, որոնք պահվում էին նրա անձնական փոստային արխիվում, պարունակում են գաղտնի տեղեկություններ, հայտնում է Fox News ալիքը` հղում անելով ԱՄՆ հետախուզական միության գլխավոր տեսուչ Չարլզ Մաքքալախին:
Տեսուչը հայտնաբերել է մի քանի տասնյակ փաստաթղթեր, որոնք պարունակել են գաղտնի և բացարձակ գաղտնի տեղեկություն: Տեսուչն իր ենթադրությունների մասին տեղեկացրել է Կոնգրեսին դեռևս հունվարի 14-ին, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Քլինթոնը քննադատության էր ենթարկվել նրա համար, որ, 2009-2013-ին լինելով պետքարտուղար, նա իր ծառայողական էլեկտրոնային նամակագրությունը պահել է սեփական փոստային սերվերում։










