Ինդոնեզիայում ավելի քան 1000 մարդ է տարհանվել հրաբխի ժայթքումից հետո

01:22 • 20.01.16

Ավելի քան 1200 մարդ  է տարհանվել ինդոնեզական Ֆլորես կղզուց Իգոն հրաբխի ժայթքման պատճառով:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն` ներկա պահին տարհանման են ենթակա Իգոն սարից 3 կմ շառավղով տեղակայված հրաբուխները:  Տեղի իշխանությունները պատրաստ են ընդլայնել տարհանման տարածքը, եթե իրավիճակը բարդանա:

Մոտակա շրջաններում բնակվող մարդկանց նաև պաշտպանիչ դիմակներ են բաժանել` մոխրի ամպերից և արտանետվող  թունավոր նյութերից պաշտպանվելու համար:

Իգոն հրաբուխը Ինդոնեզիայի 130 ակտիվ հրաբուխներից մեկն է:

 

Ինդոնեզիայում ավելի քան 1000 մարդ է տարհանվել հրաբխի ժայթքումից հետո