Իրանական ինքնաթիռը տարիների ընդմիջումից հետո առաջին անգամ վերալիցքավորման նպատակով վայրէջք է կատարել Փարիզում

14:02 • 20.01.16

ԱՄՆ-ից Թեհրան թռչող «Իրանի ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռը վերջին 5 տարվա մեջ առաջին անգամ վառելիքի լիցքավորում է իրականացրել Փարիզի օդանավակայանում։

 

Ավելի վաղ, երբ Իրանը պատժամիջոցների ազդեցության տակ էր, իրանական ինքնաթիռները չէին կարողանում վառելիք ստանալ Փարիզում, հաղորդում է իրանական IRIB գործակալությունը։

 

Իրանական ինքնաթիռները 2011 թվականից ի վեր չէին կարողանում վերալիցքավորվել Փարիզում՝ Արևմուտքի տնտեսական պատժամիջոցների պատճառով։

 

Հունվարի 16-ից Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկվել են՝ պայմանավորված Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված համաձայնագրի կատարմամբ։

Իրանական ինքնաթիռը տարիների ընդմիջումից հետո առաջին անգամ վերալիցքավորման նպատակով վայրէջք է կատարել Փարիզում