Հնդկաստանում ահաբեկչություններ կազմակերպելու կասկածանքով ԻՊ-ի 3 անդամ է ձերբակալվել
Հնդկաստանի հետախուզական ծառայությունները հայտնել են երկրի մայրաքաղաքում և Հարիդվարում` հինդուիզմի 7 սուրբ քաղաքներից մեկում, խոշոր ահաբեկչական հարձակումների կանխման մասին, գրում է Газета-ն:
Հատուկ գործողության ընթացքում ձերբակալված երեք անձինք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներ են։
Իրավապահ մարմինների աշխատակիցների համաձայն` նրանք գտնվել են Նյու Դելիում ահաբեկչությունների շարքի նախապատրաստության ավարտական փուլում և կապեր են պահպանել Սիրիայում մարդկանց հետ։










