Ջենիֆեր Լոուրենսը հանդես կգա Ֆիդել Կաստրոյի սիրուհու դերում (լուսանկար)
Դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը հանդես կգա կուբացի հեղափոխական Ֆիդել Կաստրոյի սիրուհու դերում, հաղորդում է The Hollywood Reporter-ը։
«Օսկարի» մրցանակակիր դերասանուհին կխաղա Մարիտա Լորենցի դերը։
Նախագծի հեղինակը Sony Pictures-ն է։ Կենսագրական ֆիլմը ստացել է «Մարիտա» անվանումը։ Սցենարը գրում է Էրիկ Ուորեն Սինգերը։
Ֆիլմը կլինի ռոմանտիկ լրտեսական դրամա, որը կպատմի Կաստրոյի հետ Լորենցի ծանոթության և սիրավեպի մասին: Կուբացի առաջնորդի հետ նա ծանոթացել է 1959 թվականին, երբ 19 տարեկան էր: Հետագայում Լորենցը հեռացել է Կուբայից և միացել ԱՄՆ-ում կոմունիստների դեմ շարժմանը, որտեղ նրան անդամագրել է Կենտրոնական հետախուզական վարչությունը:
Աղբյուրների տեղեկություններով՝ նախագիծը մեծ հետաքրքրություն է առաջացրել մի շարք ստուդիաների, այդ թվում՝ Fox 2000-ի, Warner Bros.-ի, Paramount-ի և Annapurna-ի մոտ, սակայն ի վերջո այն ստացել է Sony Pictures-ը։











