Կիևում խոզի գրիպից յոթ մարդ է մահացել
Կիևում խոզի գրիպից հունվարի 20-ի դրությամբ յոթ մարդ է մահացել: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի մայրաքաղաքում սանիտարա-համաճարակային ծառայության գլխավոր վարչության ղեկավար Օլեգ Ռուբանը, հաղորդում է korrespondent.net-ը:
Միևնույն ժամանակ քաղաքապետարանում հայտնել են, որ Կիևում սուր շնչառական վարակային հիվանդություններով և գրիպով հիվանդների թիվը զգալիորեն նվազել է և կազմում է 7110 մարդ:
Հաղորդվում է, որ 29 մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում: Կիևում գրիպով և սուր շնչառական վարակային հիվանդություններով բուժման մեջ գտնվողներից 53-ը հղի կանայք են:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հաստատել է գրիպից 51 ուկրաինացու մահվան փաստը:
Հաղորդվել է նաև, որ Ռուսաստանում հունվարի 18-ի դրությամբ գրանցվել է խոզի գրիպից մահվան 27 դեպք։ Այդ մասին հայտնել են Ռուսաստանի առողջապահության նախարարությունից:
«Ամենամեծ թիվը գրանցվել է Սանկտ Պետերբուրգում, Օրենբուրգում, Դոնի Ռոստովում, սկսվեց Վոլգոգրադից»,- ասել է Առողջապահության փոխնախարարը։
Հիշեցնենք, որ Հայաստանում մինչ այս պահը H1N1 տեսակի գրիպից մահվան 18 դեպք է գրանցվել:










