Լատվիայի նախագահը սրտի վիրահատության է ենթարկվել
Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսը սրտի վիրահատության է ենթարկվել, տեղեկացնում է gazeta.ru-ն:
Սրտաբանական կլինիկայի բժիշկները Վեյոնիսի մոտ ինֆեկցիոն հիվանդություն են հայտնաբերել, որի օջախը եղել է սրտի փականի վրա:
Նշվում է, որ վիրահատությունը հաջող է անցել, վարակի օջախը վերացվել է:
Հաղորդվում է նաև, որ վնասված փականը փոխարինվել է արհեստականով։










